Վնասազերծված արձանագրություններ

Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերն անցկացրել են ընդլայնված հավաք եւ հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Շեշտադրումը նույնն է` արձանագրությունները ծառայում են թուրքական նախապայմաններին: Այս հայտարարությամբ, առաջին անգամ հրապարակվել են վերապահումների ձեւակերպումները, որոնց առկայության պայմաններում ուժերի համար ընդունելի կլիներ վավերացումը: